Երաշտի ֆոնին` Իրանը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Իրանի կառավարությունը ծրագրում է ջուր գնել հարևան երկրներից՝ դիմակայելու համազգային երաշտին, գրում է DPA գործակալությունը։

«Եթե որևէ երկիր պատրաստ է ջուր վաճառել, մենք կգնենք այն»,- «Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ ասել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

Ըստ հրապարակման՝ Իրանի հարևանների մեծ մասը, այդ թվում՝ Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանի սահմանային շրջանները, նույնպես տառապում են երաշտից և ջրի պակասից։ Մյուս կողմից, հյուսիսում գտնվող Հայաստանը համեմատաբար ավելի մեծ ջրային պաշարներ ունի։

Իրանն աշխարհի ամենաչոր երկրներից մեկն է։ Վերջին տարիներին մասնագետները նկատել են տեղումների զգալի նվազում, մինչդեռ երաշտներն ու այլ ծայրահեղ եղանակային երևույթներն աճում են։ Մասնագետները տարիներ շարունակ զգուշացնում են, որ Իրանի գյուղատնտեսությունը տառապում է անբարենպաստ խթաններից։

Իրանը վեցերորդ տարին անընդմեջ երաշտի մեջ է, նշում է ՄԱԿ-ի փորձագետ Քավեհ Մադանին Forbes բիզնես ամսագրում։ Նա կարծում է, որ կլիմայի փոփոխությունը մասամբ մեղավոր է, բայց տարիների անարդյունավետ կառավարումը նույնպես էական գործոն է։

«Այն, ինչ մենք այսօր զգում ենք, այլևս ջրային ճգնաժամ չէ, այլ «ջրային անվճարունակություն»՝ համակարգի ձախողում, որը երկար ժամանակահատվածում ավելի շատ ջուր է արդյունահանել, քան բնությունը կարող էր վերականգնել»,- գրել է նա հոդվածում։

Մադանին կոչ է արել վերանայել և արմատական ​​խնայողություններ կատարել գյուղատնտեսության մեջ, որը կազմում է Իրանի ջրի սպառման շուրջ 90%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի