Կներդրվեն «Զբոսաշրջային ավտոբուսի» պարտադիր որակավորման պահանջներ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Կառավարությունը սահմանել է Զբոսաշրջային ավտոբուսների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, որակավորման վկայականի ու նշանի ձևերը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս գործող իրավակարգավորումները չեն արտացոլում այս տարբերությունները և բավարար չափով չեն կարգավորում զբոսաշրջային փոխադրումների ոլորտը։ Այս իրավիճակը ստեղծում է անհրաժեշտություն իրավական դաշտում հստակ տարանջատում սահմանելու՝ ներմուծելով «զբոսաշրջային ավտոբուս» սահմանումը՝ որպես առանձին եզրույթ:

Կառավարությունից հայտնում են, որ այն կնպաստի զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը, ուղևորների անվտանգության ապահովմանը և ոլորտի զարգացմանը։ «Զբոսաշրջային ավտոբուս» որակավորում ստացած և միայն զբոսաշրջիկներին սպասարկող տրանսպորտային միջոցներով փոխադրման գործունեությունը հստակորեն կտարբերակվի այլ տրանսպորտային միջոցներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների գործունեությունից։ Որոշմամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրողները զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ՝ ուղղված պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։ «Զբոսաշրջային ավտոբուսի» պարտադիր որակավորման պահանջների ներդրումը հնարավորություն կտա ապահովել միայն տեխնիկական վիճակով բավարար, շահագործման համար պիտանի, անվտանգ և հուսալի ավտոբուսների ներգրավումը զբոսաշրջային ուղևորափոխադրումների ոլորտում։ Միևնույն ժամանակ, պարտադիր որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, որի պայմաններում տնտեսավարողները կունենան շարունակական շահագրգռվածություն թարմացնելու և արդիականացնելու իրենց տրանսպորտային պարկը՝ փոխարինելով հատկապես այն ավտոբուսները, որոնց թողարկման տարեթվից անցել է 20 և ավելի տարի։