The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

The New York Times-ը հայտարարել է Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարան դատական ​​հայց ներկայացնելու մտադրության մասին՝ լրագրողների աշխատանքի վրա այս աշնանը սահմանված սահմանափակումների վերաբերյալ: Պարբերականը կարծում է, որ այդ սահմանափակումները հակասահմանադրական են, գրում է The Insider-ը։

Հոկտեմբերի կեսերից ուժի մեջ մտած նոր կանոնների համաձայն՝ լրագրողներին արգելվում է տեղեկատվություն հավաքել և հրապարակել առանց գերատեսչության պաշտոնական թույլտվության՝ նրանց հավատարմագրումը չեղյալ համարելու սպառնալիքով։ Ամերիկյան մի քանի խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ The New York Times-ը, հրաժարվել են կատարել այս պահանջները։

Իր հայտարարության մեջ NYT-ը պնդում է, որ Պենտագոնի ղեկավարության կողմից հայտարարված կանոնները խախտում են ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը: Հայցում նշվում է, որ Պենտագոնի քաղաքականության նպատակն է «փակել Պենտագոնի դռները՝ մամուլի համար պատմականորեն բաց տարածքները այն լրատվական կազմակերպությունների համար, որոնք առանց վախի կամ բարեհաճության հետաքննում և հաղորդում են գերատեսչության և նրա ղեկավարության գործողությունների մասին»:

NYT-ը մտադիր է դատարանին խնդրել այս կանոններն անօրինական ճանաչել և Պենտագոնին պարտավորեցնել չեղյալ համարել դրանք: CNN-ը, հղում անելով իրավաբաններին, հաղորդում է, որ NYT-ն առաջին լրատվականն է, որը դատական ​​հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ, սակայն սպասվում է, որ մյուս լրատվական խմբագրություններն աջակցող հայտարարություններ կանեն:

Սեպտեմբերի վերջին Պաշտպանության նախարարությունը նոր պահանջներ է ուղարկել լրատվամիջոցներին՝ գործնականում պարտավորեցնելով նրանց տարածել միայն այն տեղեկատվությունը, որը համաձայնեցված է նախարարության հետ։ Լրատվամիջոցների և իրավապաշտպան խմբերի հետ բանակցություններից հետո պահանջները մեղմացվել են. լրագրողները ստիպված էին պայմանագիր կնքել Պենտագոնի հետ, հակառակ դեպքում՝ կզրկվեին հավատարմագրումից։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, իր հերթին, Պենտագոն մուտքը X-ում անվանել էր «արտոնություն, այլ ոչ թե իրավունք»՝ նշելով, որ նոր կանոններն արգելում են մամուլին «ազատորեն շրջել» Պենտագոնի միջանցքներով և պահանջում են, որ թղթակիցները «կրեն տեսանելի նշան», որը ցույց է տալիս իրենց կապը հրատարակության հետ։ Սակայն լրագրողներն այդ ժամանակ նշել էին, որ մամուլն արդեն իսկ պահպանել է այդ կանոնները, և որ դրանք անհրաժեշտ չեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի