Զախարովան ԼՂ-ի հակամարտության հետ կապված փաստաթղթերի հրապարակումն «էթիկայի անտեսում» է որակել

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի իշխանություններն անտեսել են էթիկայի նորմերը՝ առանց համաձայնության հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի աշխատանքային փաստաթղթերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը։ Սակայն հրապարակված փաստաթղթերն իրենք են հերքում Հայաստանի կողմից առաջ քաշված փաստարկները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանը պարզապես անտեսեց էթիկական նորմերը՝ բացահայտելով Մինսկի խմբի երեք համանախագահների աշխատանքային նյութերը, առավել ևս՝ պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի հետ պատշաճ համակարգման։ Բայց քանի որ նրանք արդեն դա արել են, մենք կարող ենք մեկնաբանել դա։ Եվ, ինձ թվում է, բոլոր հրապարակված փաստաթղթերը որոշ չափով կոտրում են այն փաստարկները, որոնք Երևանը վերջերս պաշտոնապես առաջ է մղում»,- նշել է նա։

Ըստ Զախարովայի՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց ընդունմանը և մշակմանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանը, համոզիչ կերպով հաստատում են, որ երեք տասնամյակի ընթացքում ռուսական կողմը՝ իր ազգային կարգավիճակում և որպես Մինսկի խմբի համանախագահ, հետևողական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հասնելու համար, և «շատ բան է արվել»։

«Մեր կարծիքով՝ հրապարակված փաստաթղթերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ են ստեղծվել հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման և այնտեղ ապրող ժողովուրդների, այսինքն՝ տարածաշրջանի շահերը հաշվի առնելու համար։ Դրան հասնելու համար անհրաժեշտ էր ռազմավարական տեսլական և քաղաքական կամք հակամարտող կողմերի կողմից։ Եվ միջնորդների, այս դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն էր՝ օգնել Բաքվին ու Երևանին լուծել հակամարտությունները, այլ ոչ թե այն վերածել անվերջ վեճի։ Այո, այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ հնարավորություններ կային, և դրանք բաց են թողնվել։ Բայց դա մեր մեղքը չէ»,- հայտարարել է  Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական դիրքորոշումը միշտ հիմնված է եղել երկու հիմնական սկզբունքների միջև հավասարակշռություն գտնելու վրա՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության իրավունքների ու շահերի ապահովում՝ միջազգային ճանաչված նորմերին ու չափանիշներին համապատասխան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի