Զախարովան անդրադարձել է ԵՄ-ՀՀ գործակցությանը` Կալլասին ու Կոսին անվանելով «բրյուսելյան վամպիրներ»

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Բրյուսելում օրերս Հայաստանի ու ԵՄ-ի միջև փաստաթղթի ստորագրմանն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններին։

Նրանք նշել էին, որ ԵՄ-ն Հայաստանին գումար է հատկացնում, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ երկիրը բախվում է լուրջ տեղեկատվական մարտահրավերների, «Ռուսաստանը և դրա հետ կապված կառույցները երկրում անցկացնում են ապատեղեկատվական արշավներ՝ նման այն արշավներին, որոնք անցկացվել են Մոլդովայում»։ Բրյուսելը նաև աջակցելու է Երևանին ՌԴ-ից էներգետիկ կախվածության նվազման հարցում։

Մեկնաբանելով եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները՝ Զախարովան կտրուկ քննադատել է Կալլասին և Կոսին՝ նրանց անվանելով «բրյուսելյան վամպիրներ» հետ, որոնք «առաջարկում են, որ մյուսները դառնան իրենց նման՝ չարտացոլվեն հայելիներում և չվախենան արևի լույսից, էներգիայից և իշխանությունից»։ Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ ԵՄ-ի՝ Երևանի հետ հարաբերություններում հիմնական նպատակը «հայ-ռուսական կապերի խաթարումն է, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության կամ զարգացման խթանումը»։

«Այս հայտարարությունը ապացուցում է, որ ԵՄ-ի միակ նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վնասելն է: Նրանք արդեն դադարել են թաքցնել սա, և գուցե կարող էին, բայց մտավոր ունակությունները թույլ չի տալիս դա անել: Ի՞նչ վնաս են տեսել հայ սպառողները ռուս-հայկական էներգետիկ համագործակցությունից: Ոչինչ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ օգտագործում են պատժամիջոցները՝ իրենց հսկողության տակ պահելու հայ-ռուսական ներդրումային, առևտային գործակցությունը, և դա Մոսկվան համարում է միջամտություն ինքնիշխան երկրի գործերին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի