Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սկսվել է թուրքական Bianet-ի խմբագիր Թուղչե Յըլմազի գործով դատավարությունը, որը մեղադրվում է «թուրքական ազգին և պետությանը վիրավորելու» մեջ՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքները բխում են Յըլմազի կողմից հայ երիտասարդների հետ անցկացված հարցազրույցից։

«Հայ երիտասարդները խոսում են. 109-ամյա սուգ» վերնագրով հարցազրույցում ներկայացվել է երիտասարդների կապը հայոց լեզվի և մշակույթի հետ, նրանց կապը Ստամբուլի հետ և այն, թե ինչ է նշանակում նրանց համար 1915 թվականի ապրիլի 24-ը։

Ստամբուլի երկրորդ քրեական դատարանում տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ Յըլմազին ներկայացրել են փաստաբան Դենիզ Յազգանը, Մեդիայի և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MLSA) փաստաբան Բատիկան Էրքոչը և Թուրքիայի լրագրողների միության (TGS) փաստաբան Էլիֆ Էրգինը։

«Ես այսօր այստեղ եմ, քանի որ որպես լրագրող՝ օգտվել եմ օրենքով պաշտպանված խոսքի ազատությունից, միայն թե ինձ կանչել են CİMER-ին [Նախագահական հաղորդակցության կենտրոն]»,- հայտարարել է Յըլմազը։

Նա նշել է, որ բողոքը, հավանաբար, ներկայացրել է մի անձ, որն անհարմար է զգացել տարբեր հասարակական խմբերի համակեցությունից, հնարավոր է՝ ռասիստական ​​հակումներ ունեցողներից՝ Հայոց ցեղասպանության թեմայի պատճառով։ Յըլմազը նաև անդրադարձել է գործի քննության ժամկետին՝ նշելով, որ դատական ​​հայց ներկայացնելու իրավական ժամկետն անցել էր մինչև գործը դատարան հասցնելը։

Յըլմազը շեշտել է Հայաստանի հետ ընթացող խաղաղության բանակցությունների ազդեցությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նախագահ Էրդողանի հրավերով այցելել է Թուրքիա, քննարկումներ են ընթանում սահմանային դարպասների բացման և երկու երկրների միջև առևտրի վերսկսման վերաբերյալ։

«Ես ուզում եմ հստակեցնել, որ այստեղ դատվում է իմ մասնագիտությունը, որով ես ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ զբաղվում եմ 2015 թվականից ի վեր։ Որպես մեկը, ով պարզապես փորձում է ավելի լավ զբաղվել իր մասնագիտությամբ, կարծում եմ, որ չկա որևէ իրավական հիմք ինձ հետապնդելու համար նման անորոշ և վիճահարույց հոդվածով։ Ես ոչ մեկին չեմ վիրավորել։ Հակառակը, ես միշտ լսել եմ այս հասարակության մեջ նրանց, ովքեր իրենց մեկուսացված են զգում»,- հայտարարել է լրագրողը։

Նա իր խոսքն ավարտել է՝ հիշելով հայ լրագրող Հրանտ Դինքին, որը նույնպես հետապնդվել է 301-րդ հոդվածով, իսկ ավելի ուշ՝ սպանվել։ Յըլմազը կոչ է արել արդարացնել իրեն։

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա ապրիլի 21-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի