Կամո Արեյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նոյեմբերի 1-ի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ երկար տարիներ Կամո Արեյանը զբաղեցրել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։