Տիգրան Ավինյանը Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի կազմում չի լինի․ ովքե՞ր են ընդգրկվել խորհրդում

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, որոշում է ստորագրել և հաստատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Այն էական փոփոխությունների է ենթարկվել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր կազմում այլևս չկա։ Նա զբաղեցնում էր խորհրդի նախագահի պաշտոնը։ Նշենք, որ խորհրդում ընդգրկելու համար առաջադրումներ են լինում հիմնադրի, լիազոր մարմնի անունից, պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողության կողմից։

Հիմնադրի կողմից, նախկին 4-ի փոխարեն, 5 անդամ է առաջադրվել։ Նրանք են՝

Արայիկ Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,
Ռուբեն Սիմոնյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ,
Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Խաչատուր Խաչիկյան – ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ,
Կարեն Ղարիբյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ։

Լիազոր մարմնի կողմից, նախկին 4-ի փոխարեն, 5 անձ է առաջադրվել։ Նշենք, որ նախկինում Տիգրան Ավինյանը հենց լիազոր մարնի կողմից էր առաջադրվել։

Լիազոր մարմնի կողմից նոր կազմում ընդգրկվել են՝

Ալեքսանդր Եսայան – «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ,
Արմեն Ստեփանյան – Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն,
Հովհաննես Վահրամյան – «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն,
Յուրի Աֆրիկյան – «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն,
Մեսրոպ Հակոբյան – «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ։

Եվգենյա Համբարձումյան