Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. վիրավորներ կան

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ռուսական զորքերը  լույս դեկտեմբերի 4-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Օդեսային, որի հետևանքով վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները և պայթյունի ալիքը վնասել են յոթ բնակելի և մեկ վարչական շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև մեքենաներ։

Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ քաղաքի Պերեսիպ շրջանի մի մասը մնում է առանց էլեկտրաէներգիայի, կոմունալ ծառայություններն աշխատում են հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և 138 անօդաչու թռչող սարքերով։ Նշվում է, որ առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ՝ «խոցվել կամ ճնշվել» է 114 անօդաչու թռչող սարք, իսկ բալիստիկ հրթիռներով և 24 հարձակողական անօդաչու թռչող սարքերով հարվածներ են գրանցվել 14 վայրերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի