ԱՄՆ-ում դեմոկրատները Էփշտեյնի հայտնի մասնավոր կղզու տան տեսանյութն ու լուսանկարներն են հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս շքեղ կղզու տունը, որտեղ դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնը, ենթադրաբար, անչափահաս աղջիկներին ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ազդեցիկ տղամարդկանց հետ։

Էփշտեյնի կարիբյան նախկին թաքստոցի լուսանկարները քիչ լույս են սփռում բարդ սկանդալի վրա, գրում է AFP-ը։ Դրանք, սակայն, կարող են մեծացնել ճնշումը Թրամփի վարչակազմի վրա՝ հրապարակելու Էփշտեյնի գործով հետաքննության տարիների ընթացքում հավաքված բոլոր փաստաթղթերը, ինչը կարող է տգեղ և քաղաքականապես պայթյունավտանգ հետևանքներ ունենալ։

14 կարճ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք պատկերում են Էփշտեյնի կալվածքը ԱՄՆ Վիրջինյան կղզիների Փոքր Սուրբ Ջեյմս կղզում: Լուսանկարներում երևում է շքեղ առանձնատուն, ծովափնյա լանդշաֆտային ձևավորում և մեծ բացօթյա լողավազան: Մեկ սենյակում գտնվող գրատախտակի վրա գրված են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «խաբեություն», «իշխանություն», «ճշմարտություն» և «քաղաքական»։ Մյուս բառերը խմբագրվել են դեմոկրատների կողմից, որոնք հրապարակել են լուսանկարները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամիսներ շարունակ պայքարում էր Արդարադատության նախարարության կողմից պահվող Էփշտեյնի գործերի հրապարակումը կանխելու համար։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 19-ին նա տեղի է տվել Կոնգրեսի, այդ թվում՝ Հանրապետական ​​կուսակցության ճնշմանը, և ստորագրել է օրենք, որը պարտադրում էր նյութերի հրապարակումը։

Հաջողակ ֆինանսիստ Էփշտեյնը հարուստ և ազդեցիկ ընկերներ էր ձեռք բերում և հաճախ էր հյուրընկալում նրանց իր շքեղ կարիբյան տանը։ Նա 2008 թվականին դատապարտվել է  սեռական հանցագործության երկու դրվագով, այդ թվում՝ անչափահասի հետ մարմնավաճառության խրախուսման համար։ Էփշտեյնը կալանքի տակ է անցկացրել շուրջ մեկ տարի՝ անսովոր մեղմ պայմաններով։ Այնուհետև նա խուսափել է ավելի լուրջ մեղադրանքներից մինչև 2019 թվականը, երբ նրան ձերբակալել և մեղադրել են անչափահասների սեռական շահագործման մեջ։ Նույն թվականին նա մահացել է Նյու Յորքի նախնական կալանքի կենտրոնում, որը որակվել է որպես ինքնասպանություն։

Թրամփը և նրա դաշնակիցները տարիներ շարունակ առաջ են մղել Էփշտեյնի հետ կապված ազդեցիկ դեմոկրատների պաշտպանության մասին տեսություններ՝ գործը ներկայացնելով որպես հզոր խորհրդանիշ այն բանի, թե ինչպես կարող են հարուստ մարդիկ թաքնվել փաստաբանների, փողի և կապերի հետևում։

Սակայն ինքը՝ Թրամփը, Էփշտեյնի վաղեմի ընկերն էր, ինչը հարցեր էր առաջացնում հայտնի անձի մասին նրա ունեցած պատկերացնումների վերաբերյալ։ Հունվարին պաշտոնավարման երկրորդ ժամկետը սկսելուց հետո Թրամփն Էփշտեյնի վերաբերյալ հետաքննական ֆայլերի հրապարակման կոչից անցել է սկանդալը «խաբեություն» անվանելուն և ցանկացած հրապարակման դիմադրությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի