Խրախուսեք չծխող զինծառայողներին․ Հայկ Սարգսյանը՝ Սուրեն Պապիկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

«Մեկ ամիս առաջ Ձեզ ուղղված գրության մեջ առաջարկներ եմ ներկայացրել, որոնց մի մասը կցանկանայի այժմ քննարկել։ Ի պատասխան իմ հարցման՝ Դուք նշել եք, որ բանակում ծխում է ժամկետային զինծառայողների 67%-ը, որոնց զգալի մասը սկսել է ծխել զորակոչվելուց հետո։ Ենթասպայական կազմի մոտ այդ ցուցանիշը 69% է, իսկ սպայականի մոտ՝ 87%։ Այս թվերը խիստ մտահոգիչ են»,- ԱԺ-ում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 24-ից 18 ամիս դարձնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ դիմելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Պատգամավորն առաջարկեց խրախուսական նորմ սահմանել այն զինծառայողների համար, որոնք չեն ծխում, օրինակ՝ նրանց ավելի շուտ զորացրելու կամ լրացուցիչ արձակուրդ տրամադրելու տեսքով։

«Լրացուցիչ արձակումների հարցը, գուցե, քննարկելի է, սակայն ծառայության ժամկետի կրճատումն այս փուլում քննարկելի չէ։ Ես ինքս չեմ ծխում և կիսում եմ Ձեր մտահոգությունը հասարակության մեջ ծխելու տարածվածության վերաբերյալ։ Սակայն ցանկացած արգելք պետք է լինի իրավաչափ։ Եթե խոսքը վերաբերում է չափահաս անձանց, ապա սա ավելի լայն քննարկման կարիք ունի։ Եթե հասարակության մեջ լինի համապատասխան ըմբռնում, հնարավոր է ծխախոտի վաճառքի տարիքը բարձրացնել մինչև 21 կամ 25 տարեկան։ Խնդրում եմ չառանձնացնել զինվորականությանը, քանի որ այն հասարակության մասն է, և նման տարանջատումը դրական չի ընկալվի»,- նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան