Հովհաննես Բաչկովն ընդգրկվել է աշխարհի առաջնության հայտացուցակում

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ընդգրկվել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հայտացուցակում և կմասնակցի Դուբայում մեկնարկած աշխարհի առաջնությանը։

67 կգ քաշային կարգում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկով և Արմեն Մաշակարյան։ IBA-ն հնարավորություն է տվել IBA PRO գոտին նվաճած մարզիկներին նույնպես մասնակցել աշխարհի առաջնությանը։

33-ամյա բռնցքամարտիկը վերջին շրջանում անցկացնում է պրոֆեսիոնալ մենամարտեր։ Պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովը մասնակցել է 8 մենամարտի ու տարել նույնքան հաղթանակ։

Դեկտեմբերի 4-ին` ԱԱ-ի առաջին մրցումային օրը, ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ: Արարատ Հարությունյանը (71 կգ) կմրցի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ, Վախթանգ Հարությունյանի (75 կգ) մրցակիցը կլինի նիգերիացի Աբդուլ Բակի Ադամոուն, իսկ Նարեկ Մանասյանն (92 կգ) ուժերը կչափի Կուկի կղզիները ներկայացնող Մայքլ Շուստերի հետ։

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 13-ին, 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ։ Մրցանակային հիմնադրամը ռեկորդային 8 միլիոն դոլար է։ Աշխարհի չեմպիոնները կստանան 300 հազար դոլար, փոխչեմպիոնները՝ 150 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 75 հազար, իսկ 5-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները՝ 10 հազար։