Ինչի մասին են ԼՂ բանակցությունների հրապարակված փաստաթղթերը․ բանակցային ժառանգություն, թե՞ մերժված հնարավորություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
04.12.2025 | 22:12
Միրզոյանը Հադադի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
04.12.2025 | 22:07
«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին
04.12.2025 | 22:00
UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2025 | 21:51
Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը
04.12.2025 | 21:40
Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
04.12.2025 | 21:33
Բաքուն ակնկալում է Երևանից քաղաքական պատասխանատվություն խաղաղության օրակարգի իրականացման գործում. Բայրամովը խոսել է TRIPP-ից 
04.12.2025 | 21:22
Երաշտի ֆոնին` Իրանը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից
Բոլորը

«Ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից»,-խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տարիներ տևած բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք փաստաթղթերի հրապարակման համատեքստում։ Հրապարակված 13 փաստաթղթերի մեծ մասն այս կամ այն կերպ արդեն հասանելի դարձել էին հանրությանը։

Ընդդիմությունը միաբերման պնդում է՝ Մինսկի խմբի 2019-ի առաջարկները մերժելով է Փաշինյանը 2020-ի Արցախյան պատերազմը բերել։ Իր հերթին, վարչապետը բազմիցս հայտարարել է՝ «Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար»։

2019-ի հունիսով թվագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների համաձայն՝ առաջին փուլով Լեռնային Ղարաբաղի տարածքում միջազգային խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեին, որից հետո, ըստ հրապարակված փաստաթղթի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Զանգելանի, Կուբաթլուի շրջանները վերադարձվեին Ադրբեջանին։ Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո: Ապաշրջափակմանն ուղղված քայլերն արդեն պետք է սկսեին 5 շրջաններից ուժերը դուրս բերելուն զուգահեռ: Իսկ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները:

«2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը։ Հարգելի՛ գործընկերներ, ես ուղիղ, անուղղակի, մի քանի անգամ, հիմա էլ փաստը հրապարակված ա։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է՝ որ ներկայացվել է մեզ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս»-ով»,-նշեց Փաշինյանը։

«Այդ փաստաթուղթը ես տեսել եմ ոչ թե այն ժամանակ, այլ 8-9 ամիս առաջ։ Ես կարծում էի՝ տվել են փաստաթուղթ, որն ընդունելի չի մեզ համար։ Բայց բանից պարզվում է՝ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք կարելի էր օգտագործել»,-իր վերջին ծավալուն հարցազրույցի ժամանակ ասաց 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հրապարակված փաստաթղթի կողքին նշված է ինչպես 2016, այնպես էլ 2019 թվականները։ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ 2019-ի առաջարկներն ինքը ստացել է որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, որպես ստացված ժառանգության վերաբերյալ տեղեկանք։

«Այդ 2019 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ՝ այստեղ թղթեր կան լիքը, ես հիմա չեմ հասկանում, այս թղթերից ո՞րն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի, նախորդող շրջանի ամփոփումը, ո՞րն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր»,-Փաշինյանի այս հայտարարությունը կրկնում է նաև Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«2019-ի փաստաթուղթը 2016-2018 թվականների փաստաթղթերի սեղմագիրն է։ Նոր առաջարկ չէ։ Հայաստանը դրան պաշտոանպես չի պատասխանել, որովհետև տեսել է սեղմագիրը և գնահատման փուլում է եղել։ Ես ձեզ հիմա ուղիղ հերքում եմ էն պնդումը ընդդիմության կողմից, թե իբր եղել է 2019-ի նոր առաջարկ, և առավել ևս, որ մենք այդ նոր առաջարկիրն ասել ենք ոչ»,- նշել է նա։

Փաշինյանը նաև պնդում է, թե 1994 թվականից սկսած՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, մինչդեռ ընդդիմադիրները 2019-ի առաջարկը դրական, ընդունելի են որակում՝ պնդելով, որ դրանց ընդունմամբ հնարավոր էր պահպանել Արցախը:

«Մենք պահանջել ենք պլանը և պատասխանը։ Եթե ինքը հրապարակում է պլանը, դա արդեն մեծ նվեր է։ Բայց ժողովուրդը ճշմարտության մասին կիմանա միայն այն ժամանակ, երբ հրապարակվի մեր պաշտոնական պատասխանն այդ պլանին։ Եթե չկա, դա ավելի սարսափելի բան կնշանակի։ Դա կնշանակի, որ Փաշինյանը հրաժարվել է բանակցություններից՝ բացելով պատերազմի դուռը»,-նշել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգոյանի գնահատմամբ՝ կարևոր չէ՝ առաջարկները սեղանին են եղել 2016 թվականին, թե՞ 2019-ին։ Կարևորն այն է, որ սեղանին փաստաթուղթ է դրված եղել, որի մասին իշխանությունները չեն ասել։

Կառավարության կողմից հրապարակված 13 փաստաթղթերի ցանկում էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված Վալդիմիր Պուտինին։ Դեռևս նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին անդրադառնալով, խոստացել էր հրապարակել այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան