Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր Կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Հանրապետության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների: Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։

«Մասնավորապես՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև Հանրապետության տոնի կապակցությամբ իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

Հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանին:
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, արտահերթ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

Կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Բալույանին:
Իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

Կոմիտեի օպերատիվ-տեխնիկական բաժնի ավագ օպերլիազոր Մ. Արտուշյանին:
Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած բարձր մասնագիտական պատրաստվածության և կառավարչական արդյունավետ հմտությունների կիրառման համար հուշանվեր ձեռքի ժամացույցով է պարգևատրվել՝

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը:
Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Խեդոյանը և Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ղուկասյանը:

«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝

Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Գոհար Ադոնցը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Լուսինե Սուլեյմանյանը:
Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Պապյանը, երկրորդ վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաև նշված վարչությունների 10 օպերլիազորներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Լավագույն ծառայող» մեդալով են պարգևատրվել՝

Օպերատիվ-հետախուզական առաջին և երկրորդ վարչությունների 3 օպերլիազոր»,- ասվում է հաղորդագրությունում: