«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են

Լուրեր

05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
Բոլորը

Մայիսին դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։  Դատախազությունից հայտնում են, որ մեղադրանքները վերաբերում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտմանը, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն և հավաքների մասնակցության համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն։

«2026 թվականի մայիս ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ:

Դրանք են՝
– 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
– 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
– բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
– ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
– ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

Մասնավորապես՝

1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
5. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն»,- ասված է հաղրդագրությունում։