ՀՀԿ խմբակցությունում Ռուզաննա Մուրադյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը
Քաղաքականություն
02.11.2018 | 11:02ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը:
Որոշումը հրապարակվեց այսօր՝ նոյեմբերի 2-ին հրավիրված ԿԸՀ արտահերթ նիստում:
Ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի երրորդ մասով՝ ԿԸՀ-ն պատգամավորական մանդատը փոխանցեց ՀՀԿ համապետական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին:
Նշենք, որ թեև Ազգային ժողովը նախօրեին արձակվել է, սակայն կշարունակի աշխատանքները՝ մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: