Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներից փոխհատուցման վարկ տրամադրելու ծրագիրը. գումարը կազմում է 165 մլրդ եվրո

Լուրեր

02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է պաշտոնական առաջարկներ Ուկրաինային, այսպես կոչված, փոխհատուցման վարկ տրամադրելու վերաբերյալ, որն ապահովված է ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներով, հաղորդում է Politico-ն։ Առաջարկվող վարկի չափը կազմում է 165 միլիարդ եվրո, գրում է Current time-ը։

Փոխհատուցման վարկը պետք է ապահովվի Euroclear-ում սառեցված ռուսական ակտիվներից 140 միլիոն եվրոյով և մասնավոր բանկերում սառեցված ևս 25 միլիարդ եվրոյով։ Կանխատեսվում է, որ 115 միլիարդ եվրո կօգտագործվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորման համար, իսկ ևս 50 միլիարդ եվրո՝ երկրի բյուջետային ծախսերը հոգալու համար։

Իրավականորեն միջոցների բռնագրավման մասին խոսք անգամ չկա։ Սակայն ծրագիրը նախատեսում է, որ միջոցները կվերադարձվեն Մոսկվային միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը Ուկրաինային փոխհատուցում վճարի պատերազմի ժամանակ պատճառված վնասի համար։ Այդ դեպքում Կիևը կվերադարձնի վարկը ԵՄ-ին, և ԵՄ-ն կկարողանա փոխանցել միջոցները Ռուսաստանին։ Ծրագիրը նախատեսում է, որ Ռուսաստանի ակտիվների վերադարձը անհնար կլինի մինչև փոխհատուցումների վճարումը։

Առաջարկի ընդունման հեռանկարներն անորոշ են, քանի որ Բելգիան նույն օրը կրկին իր առարկություններն է արտահայտել առաջարկվող սխեմայի վերաբերյալ։

Բելգիայում է գտնվում Euroclear դեպոզիտարիան, որտեղ Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցները սառեցված են 2022 թվականից։

Երկրի իշխանությունները նշում են, որ ռուսական ակտիվների օգտագործումը Ուկրաինային օգնելու համար ներդրողների կողմից դեռևս կդիտարկվի որպես բռնագրավում, ինչը ռիսկեր է պարունակում. Բրյուսելը վախենում է, որ Ռուսաստանը կպահանջի ակտիվների վերադարձը հատկապես Բելգիայից, և պնդում է, որ ԵՄ մյուս երկրները համատեղ երաշխիքներ տրամադրեն, որ բոլորը կստանձնեն համապատասխան ռիսկերը։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը «բավարար չափով չի լուծում մտահոգությունները»։

«Բելգիան, անկասկած, աջակցում է Ուկրաինայի ֆինանսական կարիքները հոգալու անհրաժեշտությանը։ Սակայն կան տարբեր տարբերակներ, թե ինչպես դա անել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ փոխհատուցման վարկի տարբերակը համարում ենք բոլոր հնարավորներից վատագույնը, քանի որ այն ռիսկային է. ոչ ոք երբեք դա չի արել», – հայտարարել է նա։

Նա կոչ է արել Ուկրաինային տրամադրել սովորական վարկ՝ ԵՄ անդամ պետությունների կողմից երաշխավորված։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ներկայացնելով ծրագիրը, ասել է, որ Բելգիայի գրեթե բոլոր մտահոգությունները հաշվի են առնվել։

Ըստ Եվրահանձնաժողովի ծրագրի՝ ԵՄ խորհուրդը կարող է հաստատել ռուսական միջոցների օգտագործումը փոխհատուցման վարկի համար արդեն դեկտեմբեր ամսին։ ԵՄ շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, աջակցում են առաջարկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի