Թուրքական ռազմարդյունաբերական հինգ ընկերություններ ընդգրկվել են աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող զենք արտադրողների ցանկում

Լուրեր

03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Բոլորը

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած ցանկի համաձայն՝ Թուրքիայից հինգ ընկերություն ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն զենք արտադրողների շարքում, գրում է Bianet-ը։

SIPRI-ն հայտնել է, որ 2024 թվականին 100 լավագույն ընկերությունների եկամուտները կազմել են ռեկորդային՝ 679 միլիարդ դոլար, ինչը 5,9%-ով ավելի է, քան 2023 թվականին։ Ցանկում ընդգրկված հինգ թուրքական ընկերությունները հայտնել են 10,1 միլիարդ դոլարի համակցված եկամտի մասին, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ընկերություններից չորսը վերահսկվում են պետության կողմից, իսկ մեկը՝ անօդաչու թռչող սարքերի արտադրող Baykar-ը, մասնավոր ձեռնարկություն է։

Aselsan-ը զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականը՝ 47-րդ տեղը՝ 3,47 միլիարդ դոլար եկամուտով և 24,4% աճով։

Թուրքական ավիատիեզերական արդյունաբերությունը (TAI) զբաղեցրել է 65-րդ տեղը՝ 2,16 միլիարդ դոլարով, ինչը 11,3%-ով ավելի է։

Անօդաչու թռչող սարքերի արտադրող Baykar-ը զբաղեցրել է 73-րդ տեղը՝ 1,9 միլիարդ դոլարով, ինչը 12,4%-ով ավելի է։

Rokestan-ը 87-րդ տեղում է ՝ 1,39 միլիարդ դոլարով, ինչը 13%-ով ավելի է։

Մեխանիկական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKE) առաջին անգամ ընդգրկվել է լավագույն 100-ի մեջ՝ զբաղեցնելով 93-րդ տեղը 1,21 միլիարդ դոլարով և 17,4% աճով՝ 2023 թվականի համեմատ։

SIPRI-ի տվյալներով՝ Ուկրաինայում և Գազայում պատերազմները, աշխարհաքաղաքական լարվածության աճը և ռազմական ծախսերի աճը 2024 թվականին մեծացրել են սպառազինության պահանջարկը։

Թուրքիայի ռազմական ծախսերը, որոնք նվազել էին 2020-2022 թվականներին, վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն աճել են։2023 թվականին պաշտպանության ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 30%-ով։ 2024 թվականին դրանք աճել են ևս 27.6%-ով՝ հասնելով 22.7 միլիարդ դոլարի։ Սա կազմում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2.1%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի