Ռուսաստանում կրկին պայթեցվել է «Դրուժբա» նավթամուղը. ԶԼՄ-ներ

Լուրեր

29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը. ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ-ում դեկտեմբերի լույս 1-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել «Դրուժբա» նավթատարի մի հատվածում, որը շարունակում է ռուսական նավթ մատակարարել մի քանի եվրոպական երկրների։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով աղբյուրներին։

Գլխավոր հետախուզական վարչության աղբյուրների համաձայն՝ նավթատարի վրա հարձակումը տեղի է ունեցել Տագանրոգ-Լիպեցկ նավթատարի վրա գտնվող Կազինսկիե Վիսելկի բնակավայրի մոտակայքում։ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աղբյուրի համաձայն՝ խողովակաշարի հատվածը ոչնչացնելու համար օգտագործվել են հեռակառավարվող պայթուցիկներ՝ լրացուցիչ դյուրավառ խառնուրդներով՝ ավելի մեծ այրման համար։

Ականատեսները հայտնել են, որ Կազինսկիե Վիսելկի շրջանում լսել են բարձր որոտ, որն ուղեկցվել է պայծառ լուսարձակներով։

Նշվում է, որ ուկրաինական ուժերը վերջին շրջանում մի քանի անգամ հարձակվել են Ռուսաստանում գտնվող «Դրուժբա» նավթատարի ենթակառուցվածքի վրա։ Այս հարվածները խափանել են ռուսական նավթի մատակարարումը Հունգարիա և Սլովակիա։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այս ֆոնին սպառնացել էր, որ եթե հարվածները շարունակվեն, Բուդապեշտը կդադարեցնի էլեկտրաէներգիայի արտահանումն Ուկրաինա։ Հունգարիայի իշխանությունները հայտարարել էին, որ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մագյար» Բրովդիին արգելվել է մուտք գործել Հունգարիա և Շենգենյան գոտի։

Հետագայում հաղորդվել է, որ Հունգարիան և Սլովակիան վերսկսել են ռուսական նավթի ստացումը «Դրուժբա» խողովակաշարով ուկրաինական հարձակման հետևանքով առաջացած ընդհատումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի