Թուրքական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ՌԴ-ի հետ կապված բեռնափոխադրումները՝ Սենեգալի ափերի մոտ իր լցանավի պայթեցումից հետո

Լուրեր

04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքական «Beşiktas Shipping» նավագնացության ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանի հետ կապված բոլոր բեռնափոխադրումները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը: Նշվում է, որ նոյեմբերի վերջին ընկերության «Mersin» լցանավը վնասվել էր Սենեգալի ափերի մոտ, գրում է The Insider-ը:

«Մեր գործունեության ամբողջ ընթացքում խստորեն պահպանել ենք բոլոր միջազգային պատժամիջոցները՝ լիովին հետևելով G7/EU նավթի գների սահմանափակման մեխանիզմին և բոլոր համապատասխան առևտրային սահմանափակումներին։ Այնուամենայնիվ, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Մանրակրկիտ գնահատումից հետո եզրակացրել ենք, որ մեր նավերի և անձնակազմի համար ռիսկերը դարձել են անընդունելի։ Քանի որ մեր անձնակազմի և ակտիվների անվտանգությունը մեր գերակա խնդիրն է, մենք դադարեցնում ենք բոլոր նմանատիպ գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ստամբուլում գործող «Beşiktas Shipping» նավագնացության ընկերությունը տիրապետում է Թուրքիայի ամենամեծ լցանավային նավատորմերից մեկին (29 լցանավ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 27-ին «Mersin»-ը վնասվել էր չորս արտաքին պայթյուններից, որից հետո նավը սկսել էր խորտակվել։ Սեփականատերը պնդում է, որ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, բեռի արտահոսք չի եղել։ Պայթյունների պատճառը մնում է անհայտ։ Թուրքական Istanbul Haber-ը հայտնել է, որ լցանավը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, քանի որ այն տեղափոխում էր ռուսական նավթ։

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Ռուսաստանի հետ կապված երեք լցանավ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի