ԱՄՆ-ը դադարեցրել է 19 երկրներից ներգաղթի դիմումների դիտարկումը

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

ԱՄՆ նախագահի վարչակազմը հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել 19 երկրներից, հիմնականում՝ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ժամանած անձանց ներգաղթային դիմումների դիտարկումը (ներառյալ՝ «գրին քարտերի» և քաղաքացիության դիմումների) մշակումը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության (USCIS) հայտարարությանը։

Սահմանափակումները վերաբերում են Իրանի, Սուդանի, Լիբիայի, Էրիթրեայի, Հայիթիի, Սոմալիի, Եմենի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Չադի Հանրապետության, Տոգոյի, Սիեռա Լեոնեի, Հասարակածային Գվինեայի, Բուրունդիի, Կոնգոյի Հանրապետության, Մյանմայի, Լաոսի, Կուբայի և Վենեսուելայի քաղաքացիներին, գրում է The Insider-ը։

Այս տարվա հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հռչակագիր, որով այդ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումներ էին սահմանվում։ 12 երկրների համար արգելքը լիարժեք էր, ևս յոթ երկրի քաղաքացիների արգելվում էր ԱՄՆ մշտական ​​ներգաղթը: Սակայն այդ ժամանակ նրանք պահպանում էին, օրինակ, աշխատանքային վիզաներ ստանալու իրավունքը։

Ըստ The New York Times-ի՝ նոր սահմանափակումները հիմնականում վերաբերում են «գրին քարտերի» և ԱՄՆ քաղաքացիության դիմումներին: Արդեն երեքշաբթի որոշ ներգաղթյալների համար «գրին քարտի» հարցազրույցի նշանակումները չեղարկվել են առանց բացատրության:

Սահմանափակումների խստացումը հաջորդել է նոյեմբերի վերջին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին կրակոցներին։ Միջադեպի ժամանակ վիրավորվել էին Ազգային գվարդիայի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել էր։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը Աֆղանստանի քաղաքացի է։

Նա իր հայրենիքում համագործակցել էր ամերիկյան զորքերի և ԿՀՎ-ի հետ և Միացյալ Նահանգներ էր ժամանել 2021 թվականին։ Միջադեպից հետո Թրամփը և նրա կողմնակիցները կրկին կոչ էին արել ավելի խիստ վերահսկողություն սահմանել միգրանտների նկատմամբ։

Bloomberg-ը նաև հաղորդել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է ընդլայնել ներգաղթի արգելքը՝ ներառելով մոտ 30 երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի