Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին ՀՀ-ի հետ սահմանը բացելու հնարավորությունը. Bloomberg

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նշվում է, որ «կվերացվի սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը՝ հարթելով Կովկասում առևտրի վերականգնման ճանապարհը»։

Bloomberg-ը գրում է, որ Թուրքիան փակել է սահմանը 1993 թվականին՝ ի նշան Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ պատերազմում դաշնակից Ադրբեջանի հետ համերաշխության: Հարավային Կովկասի ցամաքով շրջապատված լեռնային շրջանը անջատվել էր Ադրբեջանից Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո՝ առաջացնելով տասնամյակներ տևած հակամարտություն: Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է համատեղ խաղաղության հռչակագիր Հայաստանի և հարևան Ադրբեջանի առաջնորդների հետ՝ ձգտելով վերջ դնել հակամարտությանը:

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները չեն պատասխանել Bloomberg-ի մեկնաբանության հարցմանը։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել էին Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում՝ շարունակելով Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործման տեխնիկական քննարկումները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի