Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ պատերազմի. Պուտին

Լուրեր

29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպացիները հեռացել են բանակցային գործընթացից։

«Եվրոպացիները չեն լռում. նրանք նեղված են, որ դուրս են մղվել բանակցություններից։ Բայց ուզում եմ նշել, որ ոչ ոք նրանց դուրս չի մղել. նրանք իրենք են դա արել։ Որոշ ժամանակ մենք սերտ կապ ունեինք նրանց հետ, իսկ հետո հանկարծ նրանք կտրուկ խզեցին կապը Ռուսաստանի հետ։ Դա նրանց նախաձեռնությունն էր։ Ինչո՞ւ նրանք դա արեցին։ Որովհետև ընդունեցին Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու գաղափարը և, ըստ երևույթին, դեռևս ապրում են այդ պատրանքներով, չնայած իրենց մտքում գիտեն, որ դա վաղուց անցյալում է»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, կարող է արագ ստեղծվել մի իրավիճակ, երբ Մոսկվան չի ունենա ոչ ոքի՝ բանակցելու համար։

«Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է հենց հիմա։ Եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի մեզ հետ, կարծում եմ՝ դա շատ արագ տեղի կունենա։ Դա Ուկրաինա չէ։ Ուկրաինայի հետ մենք գործում ենք վիրաբուժական, զգուշորեն»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա նաև սպառնացել է «կտրել Ուկրաինան ծովից» և ընդլայնել ուկրաինական նավահանգիստների ու նավերի ուղղությամբ հարվածների շրջանակը՝ ի պատասխան Կիևի կողմից Սև ծովում լցանավերի վրա հարձակումների։

«Ամենարմատական ​​տարբերակն Ուկրաինան ծովից կտրելն է, այդ դեպքում ծովահենությունը սկզբունքորեն անհնար կլինի», – ասել է Պուտինը՝ խոստանալով միջոցառումներ։

«Հուսով եմ, որ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը և նրանց հետևում կանգնածները կքննարկեն՝ արդյո՞ք արժե շարունակել այս պրակտիկան»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի