Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է
Քաղաքականություն
01.11.2018 | 22:50ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է: Այդ մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:
«Հարգելի գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է ու չի համապատասխանում իրականությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը:
Մամուլում լուրեր են շրջանառվել, որոնց համաձայն՝ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: