Պուտինի համար Ուկրաինայի հետ բանակցություն չկա, նրա համար կարևոր է Թրամփի հետ համաձայնությունը․ Վլադիմիր Ֆեսենկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ուկրաինայի հետ հակամարտությունը լուծելու՝ Թրամփի փորձից արագ և հստակ հաջողություն անհնար է, Factor TV-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի Մոսկվա այցը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր առաջարկների փաթեթով։

Ֆեսենկոյի կարծիքով՝ Պուտինը կարող է Ուիթկոֆի հետ հանդիպմանը նոր պահանջներ ներկայացնել  փորձել երկարաձգել բանակցությունները, միաժամանակ, ձգտելով ամրապնդել առաջնագծում ձեռք բերված նվաճումները։ Քանի որ վերջին ամիսներին Ռուսաստանը որոշակի հաջողություններ է արձանագրել առաջնագծում, Պուտինը կրկին եկել է եզրակացության, որ պատերազմում կարելի է հաղթել, իսկ բանակցությունները երկրորդական են։

Ուկրաինացի քաղաքագետը նշում է, որ Վլադիմիր Պուտինն Ուկրաինան կամ նույնիսկ ԵՄ-ն չի ընկալում որպես միջազգային քաղաքականության ինքնիշխան խաղացողներ, նրա համար բանակցությունների հիմնական սուբյեկտները Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ-ն են։ Այս հարցում Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների աշխարհայացքները մեծ մասամբ համընկնում են։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի դիրքորոշմանը, Ֆեսենկոն նշում է, որ Կիևի համար ներկայիս առաջնագծի երկայնքով իրավիճակի սառեցումը և անվտանգության երաշխիքներ ստանալն ընդունելի է, սակայն Ուկրաինան չի ընդունի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների պաշտոնական ճանաչումը: Քաղաքագետը հավելում է՝ ուկրաինացիների ավելի քան 60%-ը կիսում է այս դիրքորոշումը։

Անվտանգության հստակ երաշխիքների բացակայության պայմաններում Ուկրաինան վախենում է 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի կրկնությունից, երբ Ուկրաինան հրաժարվեց իր միջուկային զինանոցից՝ իր սահմանների անձեռնմխելիության ճանաչման դիմաց։

Վլադիմիր Ֆեսենկոն նաև նշում է, որ Ուկրաինան նույնպես կցանկանար տեսնել իր տարածքում եվրոպական զորակազմ, ինչին Ռուսաստանը դեմ է։ Դիվանագիտական ​​ոլորտում նույնպես շատ կարևոր է, որ Ուկրաինան ընդհանուր բանակցային դիրքորոշում ունենա Եվրոպայի հետ, հավելում է փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան