Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության gov.am կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։

Նշվում է, որ հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Հաղորդագրության համաձայն՝ դրանցում ներառվել են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

Հրապարակվել են հետևյալ փաստաթղթերը՝

-ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ (2016թ․) 2019թ․,

-ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հայտարարություններն Ազգային ժողովում,

-Կրակովի փաստաթուղթ,

-Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին,

-ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ 2016թ․,

-ՌԴ փաթեթային առաջարկ,

– Կազանի փաստաթուղթ,

-Մադրիդյան սկզբունքներ,

-Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ,

-ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկներ,

-ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին,

-Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարություն,

-ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևեր։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակել մինչև տարեվերջ։

Իսկ թե ինչու մինչև տարեվերջ, պարզաբանել էր․ «Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդտեղ այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Կհրապարակվեն 2016-ի ապրիլի, հունիս, հուլիս, օգոստոսի առաջարկությունները և կիմանաք ինչ է բանակցվել»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ-ն հայտարարել էր, որ ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը։

Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերի հրապարակման մասին առաջին անգամ հայտարարել էր՝ անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տված հարցազրույցներին:

Վարչապետը պնդել էր, որ բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են «թոկը կարճացնելու մասին (короткий поводок)»՝ հավելելով, որ մինչև տարեվերջ բանակցային բոլոր թղթերը կհրապարակվեն, և դա «ավելի տեսանելի կդառնա»։ Նույն տրամաբանությամբ, ըստ Փաշինյանի, ««Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին»։