Ինդոնեզիայում, Թաիլանդում և Շրի Լանկայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1200-ը․ ավելի քան 800 մարդ անհետ կորած է

Լուրեր

16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, ավելի քան 800 մարդ անհետ կորած է համարվում: Անցյալ շաբաթ սկսված մուսսոնային անձրևները գետերի ափերից դուրս գալու պատճառ են դարձել ամբողջ տարածաշրջանում՝ ոչնչացնելով ենթակառուցվածքները և հեղեղելով քաղաքները, գրում է Current time-ը։

Վերջին տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայում զոհվել է 659 մարդ, Շրի Լանկայում՝ 390, իսկ Թաիլանդում՝ 181: Ինդոնեզիան ամենաշատն է տուժել, փրկարարները դժվարանում են հասնել Սումատրա կղզու գյուղեր, որտեղ ճանապարհները ողողվել են, իսկ կամուրջները՝ քանդվել: Իշխանությունները հայտարարել են, որ եղանակային պայմանների վատթարացումը բարդացնում է փրկարարական աշխատանքները: Ընդհանուր առմամբ, երկրում ջրհեղեղներից տուժել է 3,2 միլիոն մարդ:

Թաիլանդում ջրհեղեղներից տուժել են ավելի քան 1,5 միլիոն տնային տնտեսություններ և 3,9 միլիոն մարդ։ Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն աշխատում են վերականգնել ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրամատակարարումը և էլեկտրաէներգիան։

Ըստ The Guardian-ի՝ մուսսոնային անձրևների սեզոնը հաճախ ուղեկցվում է ուժեղ անձրևներով, որոնք կարող են սողանքներ և ջրհեղեղներ առաջացնել, սակայն այս տարվա տեղատարափ անձրևները սրվել են Մալակկայի նեղուցում ձևավորված հազվագյուտ արևադարձային փոթորկի պատճառով։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ տարածաշրջան է ուղարկում արագ արձագանքման խմբեր և առաջին անհրաժեշտության  պարագաներ, ինչպես նաև ուժեղացնում է համաճարակաբանական հսկողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի