«Փյունիկի» մարզիչ․ Այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Հայաստանի Պրեմիեր լիգայի տարեվերջյան՝ 15-րդ տուրում «Արարատի» նկատմամբ հաղթանակից (2:0) հետո ամփոփել է առաջնության առաջին հատվածը։

«Այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է։ Ճիշտ է՝ կարող ենք ասել, որ թիմերը երկու խմբի են բաժանվել, բայց նույնիսկ առաջին հնգյակի թիմերը, երբ խաղում են ներքևի հատվածում գտնվող թիմերի հետ, ապա բավական դժվարությամբ են հաղթանակները տրվում։ Այդ առումով կարծում եմ՝ այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է։

Ինչ վերաբերում է մեր թիմի ելույթներին, ապա դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք ու շատ հեռուն չենք նայում, քանի որ դեռ հանդիպումների նույնիսկ հիսուն տոկոսը չենք անցկացրել։

Մենք վաղվանից գնում ենք արձակուրդ և հունվարի սկզբին թիմը կհավաքվի։ Մարզումային առաջին փոքր փուլը կանցկացնենք այստեղ, որից հետո կմեկնենք արտասահմանյան հավաքի։

Իսկ ինչ վերաբերում է տրանսֆերային քաղաքականությանը, իհարկե, շատ մեծ գլոբալ փոփոխություններ չեն լինելու, բայց հուսով եմ՝ մենք լավ կաշխատենք, որ թիմն ավելի բալանսավորված լինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկը» 14 խաղից հետո վաստակել է 29 միավոր ու «Ուրարտուի» և «Ալաշկերտի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը։ Առաջատար «Արարատ-Արմենիան» ունի 34 միավոր։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել մյուս առաջատարների համեմատ։