ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Բելառուսի դեմ՝ Լիտվայի նկատմամբ հիբրիդային հարձակումների պատճառով

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի նկատմամբ՝ ի պատասխան Լիտվայի դեմ հիբրիդային հարձակումների, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Բելառուսի հետ սահմանին իրավիճակը սրվում է, քանի որ ավելի ու ավելի շատ մաքսանենգ օդապարիկներ են մտնում Լիտվայի օդային տարածք»,- գրել է նա X սոցիալական ցանցում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցություններից հետո։

Բելառուսի իշխանությունների և երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները ֆոն դեր Լեյենն անվանել է «լիովին անընդունելի» և «լիակատար համերաշխություն» հայտնել Լիտվայի հետ, որը նախկինում փակել էր իր սահմանը Բելառուսի հետ՝ ծխախոտով օդապարիկների շարունակական ներխուժման ֆոնին։

Նույն օրը ԵՄ դիվանագիտական ​​առաքելությունը կանչել էր Բելառուսի ներկայացուցչին Բրյուսելում: Լիտվայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Մինսկը պետք է դադարեցնի հիբրիդային հարձակումները: Անցյալ հանգստյան օրերին Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել էր գործունեությունը Բելառուսից ժամանող օդապարիկների պատճառով։

Բելառուսը, իր հերթին, կանչել է Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկաս Վիլկանեցասին՝ անօդաչու թռչող սարքի վթարի կապակցությամբ: Դիվանագետին բողոքի նոտա է փոխանցվել նոյեմբերի 30-ին Լիտվայից անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կողմից Բելառուսի պետական ​​սահմանի խախտման կապակցությամբ, հայտարարել է Մինսկի արտաքին գործերի նախարարությունը։

ԱԹՍ-ի տեսագրությունները և նավիգացիոն տվյալները վերանայելուց հետո պարզվել է, որ սարքը Բելառուսի վրայով թռիչքից հետո պետք է վերադառնար Լիտվա, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ն՝ Վիլնյուսին մեղադրելով սադրանքի և միջազգային իրավունքի խախտման մեջ։

Լիտվայի պետական ​​սահմանապահ ծառայության տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ի վեր երկրում գրանցվել են, այսպես կոչված, մետեոօդապարիկների անցման հարյուրավոր դեպքեր, որոնք մաքսանենգներն օգտագործում են սահմանով ծխախոտ անցկացնելու համար: Աշնանը օդապարիկները սկսել են ուղիղ թռչել դեպի Վիլնյուսի և Կաունասի միջազգային օդանավակայաններ, ինչը ստիպել է բազմիցս սահմանափակումներ մտցնել թռիչքների վերաբերյալ։

Այս հարձակումներին ֆոնին, Լիտվայի իշխանությունները հոկտեմբերի վերջին ժամանակավորապես փակել էին Բելառուսի հետ ցամաքային սահմանը։ Դրանից հետո Բելառուսի իշխանություններն արգելել էին լիտվական համարանիշներով բեռնատարների մուտքը Եվրոպա։ Սահմանը վերաբացվել է նոյեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի