ԵՄ-ն արձագանքել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի կալանավորմանը

Լուրեր

02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
Բոլորը

Եվրամիությունը (ԵՄ) կապ կհաստատի ադրբեջանական կողմի հետ՝ կապված ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի կալանավորման հետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Անիտա Հիփերը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցման։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կկատարի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան։ Մեղադրյալին պետք է տրամադրվի անկախ իրավաբանական օգնություն և համարժեք բժշկական օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ խոսնակը նշել է, որ կազմակերպությունն ուշադիր կհետևի զարգացումներին։

Ավելի վաղ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս 15 օր ժամկետով կալանավորել Ալի Քերիմլիին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ):

Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները նպատակային արշավ են իրականացնում բոլոր անկախ քաղաքական ուժերը վերացնելու համար։ Ալի Քերիմլիի և այլ ակտիվիստների ձերբակալությունները դիտվում են որպես կուսակցության քաղաքական գործունեությունը վերջնականապես կաթվածահար անելու փորձ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի