ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզում էներգետիկ օբյեկտի. ավելի քան 36,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լուրեր

29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
Բոլորը

Ռուսական զորքերը դեկտեմբերի լույս 2-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Օդեսայի հարավային շրջանին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ հարվածի թիրախը եղել են քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքները. վնասվել են էներգետիկ օբյեկտ, վարչական շենք և մասնավոր տներ։ Հրդեհը մարվել է, սակայն հարձակումն էլեկտրաէներգիայի անջատումներ է առաջացրել։ Կիպերը գրել է, որ կարևորագույն ենթակառուցվածքները ժամանակավորապես աշխատում են գեներատորներով։

ДТЭК-ը հայտնել է, որ Ռուսաստանը հարվածել է ընկերության էներգետիկ օբյեկտին։

«8000 ընտանիք միացվել է պահեստային համակարգերի միջոցով։ Եվս 36,300-ը ժամանակավորապես առանց էլեկտրաէներգիայի են»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերն Ուկրաինայի վրա հարձակվել է 62 ռուսական անօդաչու թռչող սարք, որոնցից 39-ը խոցվել կամ ճնշվել է ՀՕՊ ուժերի կողմից։

Ռուսական ուժերը պարբերաբար հարձակվում են Ուկրաինայի շրջանների վրա։ ՌԴ իշխանությունները, սակայն, հերքում են, որ ռուսական բանակը լայնածավալ պատերազմի ընթացքում թիրախային հարվածներ է հասցնում Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Մոսկվան դեռևս չի մեկնաբանել Օդեսայի մարզին հասցված զանգվածային հարվածը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի