ՌԴ Օրյոլի շրջանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում

Լուրեր

29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները դեկտեմբերի լույս 2-ի գիշերը հարձակվել են ՌԴ Օրյոլի մարզի վրա, հայտնել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լիվնիի շրջանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում։ Նահանգապետը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել, Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է դեպքի վայրում։

Լիվնի քաղաքում է (տարածաշրջանի երկրորդ ամենաբնակեցված քաղաքը) գտնվում Լիվնիի համակցված ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ), որը քաղաքի էլեկտրաէներգիայի և ջերմության հիմնական մատակարարն է: Հայտնի չէ՝ արդյո՞ք Լիվնիի ՋԷԿ-ն է եղել անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը: Astra-ն նշում է, որ Լիվնիում է գտնվում նաև «Օրելնեֆտեպրոդուկտ» նավթաբազան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի մարզերի և Ղրիմի երկնքում ոչնչացվել է ուկրաինական 45 անօդաչու թռչող սարք։ Անօդաչուների մեծ մասը՝ 14 սարք, խոցվել է Բրյանսկի մարզի երկնքում։ Նախարարության տվյալներով՝ մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Օրյոլի մարզի երկնքում։

Ռոսավիացիան հայտնել է, որ գիշերը փակվել են Վլադիկավկազի, Գրոզնիի, Նալչիկի, Մագասի, Մախաչկալայի, Կրասնոդարի և Տամբովի օդանավակայանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի