Բացառապես տեխնիկական հարց է, ոչ թե քաղաքական․ Մարթա Կոսը՝ հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» ներառված լինելու մասին

Լուրեր

04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

«Այն, որ հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում, բացառապես տեխնիկական հարց է, ոչ թե քաղաքական»,- Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կան թարմացումներ Եվրամիության թռիչքային անվտանգության ցուցակի վերաբերյալ, որից բավականին երկար ժամանակ է, ինչ տուժում է Հայաստանը։

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական: Այս հարցը Եվրոպական միության Թռիչքային անվտանգության կոմիտեի ձեռքերում է: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ»,- ասաց Մարթա Կոսը՝ նշելով, որ պարզապես ուզում են վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի։

«Այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում, որն այնուհետև կֆինանսավորվի: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, որոնք փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր Կառավարությանն այս հարցում»,- եզրափակեց Մարթա Կոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2020 թվականից ընդգրկվել է Եվրոպայի ավիացիոն անվտանգության «սև ցուցակ»-ում։ Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության EASA-ի մասնագետները 2019 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում ավիացիոն անվտանգությանն առնչվող խնիդրներ էին հայտնաբերել, ինչից հետո էլ Հայաստանին «սև ցուցակ»-ում ընդգրկելու որոշում էր կայացվել։ 2025 թվականի մարտին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալու հայտ է ուղարկել Եվրամիությանը և սպասում է արձագանքի։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ թերությունների ու խնդիրների մեծ մասը, որոնց պատճառով հայկական ավիաընկերությունները հայտնվել էին ԵՄ-ի «սև ցուցակ»-ում, վերացված են։