Թուրքիայի իշխանությունները հայտնել են ՌԴ-ից Վրաստան ուղևորվող լցանավի վրա թուրքական ափերի մոտ հարձակման մասին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Ռուսաստանից Վրաստան ուղևորվող արևածաղկի ձեթով բեռնված MIDVOLGA-2 լցանավը հարձակման է ենթարկվել թուրքական ափից 80 մղոն հեռավորության վրա։ Նավն ուղևորվում էր դեպի թուրքական Սինոպ նավահանգիստ։

TRT Haber-ը գրում է, որ նավի անձնակազմի 13 անդամները չեն տուժել և օգնություն չեն խնդրել։ Նավն այժմ նավարկում է դեպի Սինոպ։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը պարզաբանել է, որ MIDVOLGA-2-ը ռուսական նավ է, որը գրանցված է Սանկտ Պետերբուրգի նավահանգստում և գործում է Ռուսաստանի դրոշի ներքո։

Նախորդ ուրբաթ էլ Գամբիայի դրոշի ներքո նավարկող երկու պատժամիջոցների տակ գտնվող լցանավեր Սև ծովում թուրքական ջրերում հարձակման էին ենթարկվել ուկրաինական անօդաչու նավակների կողմից Ռուսաստանի նավահանգիստներ տանող ճանապարհին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի