2024, 2025 և 2026 թվականների արտադրության էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն արտոնությունը կտարածվի միայն 2024 թվականի և ավելի բարձր տարեթվերի արտադրության ավտոմեքենաների վրա: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում նշեց, որ ներկայում նշված էլեկտրական շարժիչով մեքենաներն ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: 

Այս արտոնությունը գործել է 2019 թվականից: Էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ երրորդ երկրներից ներմուծման համար ներկայում գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն: 

Մաքսային միության հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հայաստանը 2022 թվականին ունեցել է 7000, 2023-ին, 2024-ին և 2025-ին՝ 8000-ական միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում:

Այս տարեսկզբից մինչև նոյեմբերի 19-ը, ՊԵԿ-ի ներկայացրած տվյալների համաձայն, արդեն իսկ Հայաստան է ներմուծվել էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16 հազար 381 ավտոմեքենա և 2479 մոպեդ: Կանխատեսվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ 2 անգամ ավելի շատ էլեկտրական մեքենա կներմուծվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան