«Կընդունենք ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը». Մարթա Կոսը մանրամասներ է հայտնել վիզաների ազատականացման և ԵՄ աջակցության մասին

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստում կընդունվի երկկողմ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններն այսօր «ավելի սերտ են, քան երբևէ», և անդրադարձավ մի քանի առանցքային ուղղությունների՝ վիզաների ազատականացումից մինչև անվտանգություն և ֆինանսական աջակցություն։

Մարթա Կոսը Բրյուսելում  հայտնեց, որ ստորագրվելիք փաստաթուղթը  անվտանգային, պաշտպանական բաղադրիչներ է ներառում՝ առանց մանրամասներ նշելու։

Վիզաների ազատականացում. գործողությունների ծրագիրը փոխանցված է

Մարթա Կոսը տեղեկացրեց, որ Եվրամիությունը ՀՀ կառավարությանն է փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (Action Plan)։ Նա, սակայն, զգուշացրեց, որ դա գործընթաց է, որը չի լինում «այսօրվանից վաղը» և կարող է տևել տարիներ։

«Վիզաների ազատականացումը չի նշանակում միայն ճամփորդության թույլտվություն։ Մենք պետք է վստահ լինենք, որ Հայաստանը կկարողանա վերահսկել սահմանները, փոխանակել տվյալներ և փաստաթղթեր»,– նշեց հանձնակատարը՝ հավելելով, որ ԵՄ «Աճի ծրագրով» նախատեսված ֆինանսավորման զգալի մասն ուղղվելու է հենց այս բարեփոխումներին։

12 մլն եվրո՝ ընտրություններին ընդառաջ և պայքար ապատեղեկատվության դեմ

Անդրադառնալով Հայաստանում 2026 թվականին սպասվող ընտրություններին՝ Կոսը հայտարարեց, որ ԵՄ-ն 12 միլիոն եվրո է նախատեսել՝ աջակցելու Հայաստանին ապատեղեկատվության (FIMI), կիբերանվտանգության սպառնալիքների դեմ պայքարում և ռազմավարական հաղորդակցության զարգացման գործում։

«Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինեն ձեր ընտրությունների արդյունքները, բայց հույս ունենք, որ Հայաստանը կմնա ուժեղ ժողովրդավարական երկիր և չի գնա ավտոկրատիայի ուղղությամբ։ Մենք տեսել ենք՝ ինչ է լինում, երբ թույլ ենք տալիս ավտոկրատական ռեժիմներին վնասել ժողովրդավարությանը»,– ասաց նա։

 

Վանիկ Հակոբյան