Սաակաշվիլին հայտարարել է, որ Կոբախիձեն Երևանին «սպառնում է ապրանքների տեղաշարժի սահմանափակումներով»

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին երկրի իշխանություններին մեղադրել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ։

«Հանցավոր ռեժիմը չափազանց լարված հարաբերություններ ունի ոչ միայն Արևմուտքի, այլև իր անմիջական հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Կոբախիձեն (Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբաիձեին – խմբ․) խնդրում է Հայաստանին վտարել վրացական ՀԿ-ներին Երևանից (որն այժմ լի է վրացիներով, քանի որ նախկինում Վրաստանում արևմտյան փողերով անցկացվող կոնֆերանսներն այժմ տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին։

Ըստ նրա՝ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում գործակալների մասին օրենք չկա, և վրացիների ազատությունը սահմանափակելու հիմք չկա։ Իր հերթին, Կոբախիձեն սպառնում է Երևանին ապրանքների տեղաշարժի սահմանափակումներով, հավելել է Վրաստանի նախկին նախագահը։

«Մինչդեռ, Թբիլիսին արդեն խնդիր է ստեղծել Ադրբեջանի համար ապրանքների տեղաշարժի հետ կապված։ Ադրբեջանական  լրատվամիջոցները իրավացիորեն սա համարում են Ռուսաստանի խնդիր: Ռուսները ռմբակոծում են Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը, իսկ այստեղ՝ իրենց խամաճիկների օգնությամբ, խնդիրներ են ստեղծում հաղորդակցության հետ կապված: Ըստ երևույթին, այն, ինչ գրում են ադրբեջանցի լրագրողները, արտացոլում է նաև պաշտոնական Բաքվի արդարացի զայրույթը։ Մի խոսքով, այս միաբջիջ վնասատուները մեզ բոլորիս խաբել են»,- նշել է Սաակաշվիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի