Լիբանանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Լուրեր

04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
Բոլորը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրեր է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպան Դիմա Հադդադը․ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների միջև պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ըստ հերատեսչության՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։

«Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ հարգանքի վրա։ Ընդգծվել է արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերում, և նշվել է, որ Լիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է։

Քննարկվել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Կարևորվել են քաղաքական երկխոսության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրումը և գործնական կապերի ամրապնդումը։

Կողմերը նաև ընդգծել են քաղաքական և ինստիտուցիոնալ համագործակցության և առկա մեծ ներուժի իրականացման, ու միջմշակութային ու պատմական կապերի պահպանման և զարգացման կարևորությունը։

Դեսպան Դիմա Հադդադը իր հերթին հավաստիացրել է, որ կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և նոր նախաձեռնությունների առաջխաղացմանը»,- ասված է հաղորդագրությունում։