«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ, պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է 

Լուրեր

25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է տնային կալանքով՝ համակցված գրավով։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժման գործով նախնական դատալսումների ընթացքում դատավոր Կարեն Ֆարխոյանn Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ 2025 թվականի նոյեմբերի 10-ին պաշտպանական կողմը բողոքարկել է Ֆարխոյանի որոշումը, որը, փաստորեն, Մխիթար Պապոյանը վարույթ է ընդունել և որոշել վերացնել պատգամավորի կալանքը։ 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ևս 16 անձ մեղադրվում են ահաբեկչություն կատարելու և իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին (աշխարհիկ անունը՝ Վազգեն Գալստանյան) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբերից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»: 

Այս գործով մեղադրյալի աթոռին է ևս 17 անձ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Աղվան Արշակյանը, Արա Ռոստոմյանը, Արման Իսրայելյանը, Արմեն Ալեքսանյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Գալստյանը, Իգոր Սարգսյանը, Լիդյա Մանթաշյանը, Կարո Օկումուշյանը, Հրայր Հակոբյանը, Միհրան Մախսուդյանը, Տիգրան Գալստյանը, Տիգրան Թոփալյանը, Վահագն Չախալյանը, Հայկ Շահնազարյանը։ Բոլորը մեղադրվում են նույն հոդվածներով, ինչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, այսինքն՝ ահաբեկչություն, ինչպես նաև իշխանությունը զավթելը նախապատրաստելը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին իրավապահները միաժամանակ խուզարկություններ էին սկսել «Սրբազան շարժում» անունը ստացած նախաձեռնության անդամների բնակարաններում, որից հետո շարժման անդամները ձերբակալվել են ու Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ներգրավվել որպես մեղադրյալ։

Գործն արդեն երեք ամսից ավելի է՝ դատարանում է։

Արաքս Մամուլյան