Պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Զելենսկին և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Ուիթկոֆի հետ

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում հեռախոսազրույց են ունեցել Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին տելեգրամում գրառման մեջ հավելել է, որ զրույցին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Մենք պայմանավորվել ենք անձամբ քննարկել ավելի շատ մանրամասներ. թիմերը կհամաձայնեցնեն հնարավոր հետագա շփումների ժամանակացույցը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

AFP-ի փոխանցմամբ՝ Ումերովը դեռևս Ֆլորիդայում է, որտեղ մասնակցել է Ուիթկոֆի հետ մեկ այլ հանդիպման՝ պատերազմը դադարեցնելու ծրագիրը քննարկելու համար։ Հիմնական բանակցությունները տեղի են ունեցել կիրակի։

Ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Զելենսկին տելեգրամի իր էջում գրել է, որ «պատերազմը պետք է հնարավորինս արագ ավարտվի»։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում իր հանդիպումը տևել է մի քանի ժամ։ Առաջնորդները հիմնականում կենտրոնացել են պատերազմի ավարտի բանակցությունների և անվտանգության երաշխիքների վրա։

«Խաղաղությունը պետք է իսկապես ապահով դառնա։ Պատերազմը պետք է ավարտվի որքան հնարավոր է՝ շուտ։ Հիմա շատ բան կախված է յուրաքանչյուր առաջնորդի գործողություններից։ Այսօր մենք նաև կխոսենք այլ առաջնորդների հետ»,- նշել է Զելենսկին։

Ուիթկոֆն էլ երեքշաբթի Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ AFP-ի փոխանցմամբ՝ Ումերովը, ինչպես սպասվում է, Զելենսկիին բանակցությունների վերաբերյալ մանրամասն զեկույց կներկայացնի երեքշաբթի, երբ պաշտոնական այցով կլինի Իռլանդիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի