«Վրացական երազանք»-ը դատի կտա BBC-ին՝ ոստիկանության կողմից քիմիական զենքի կիրառման մասին հոդվածի համար

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը BBC-ին մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ և հայտարարել, որ դատական ​​​​հայց է ներկայացնելու բրիտանական կորպորացիայի դեմ: Այս քայլը հետևանք է հետաքննության, որից հետևում է, որ Վրաստանի իշխանություններն անցյալ տարի Թբիլիսիում կառավարության դեմ բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, հնարավոր է, օգտագործել են «կամիտ»՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական զենք։

Կուսակցության հայտարարության համաձայն՝ «կօգտագործվեն բոլոր հնարավոր իրավական մեխանիզմները՝ այսպես կոչված լրատվամիջոցին, որը տարածում է ստեր, պատասխանատվության ենթարկելու այս կեղտոտ և կեղծ մեղադրանքները տարածելու համար»։

Նշվում է, որ BBC-ն վերածվել է «Խորը պետության քարոզչական թևի», և հրապարակումը «չունի որևէ փաստ, որը կհաստատեր նման լուրջ մեղադրանքը»։

«Վրացական երազանքի» տվյալներով՝ «բոլոր ենթադրությունները հիմնված են կոնկրետ անձանց կարծիքների վրա», այդ թվում՝ Թբիլիսիի բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, բժիշկ Չախունաշվիլիի, որի հայրը, ըստ կուսակցության, «անձնապես մասնակցել է հոկտեմբերի 4-ին կառավարությունը տապալելու գործընթացին և ֆիզիկապես մտել է նախագահական պալատի բակ»։

Հայտարարության մեջ նշվում էր, որ «Վրացական երազանքը» BBC-ին տրամադրել է «ամբողջական պատասխաններ և մանրամասն՝ կետ առ կետ, բավարարել է բրիտանական լրատվականի հետաքրքրությունը»։

«Հաշվի առնելով, որ այս լրատվամիջոցը վերջերս ներքաշվել է մի շարք սկանդալներում և բազմիցս բռնվել է ստեր տարածելու մեջ, ինչը նույնիսկ հանգեցրել է ընկերության բարձրագույն ղեկավարության փոփոխության, մենք սկզբում մեր պատասխանում երկու պայման ենք դրել՝ մեր դիրքորոշման լիարժեք լուսաբանում և մեր արած յուրաքանչյուր հայտարարության ապացույցների տրամադրում։ Մենք նաև պահանջել ենք, որ հոդվածում ներկայացված բոլոր կարծիքները հիմնված լինեն բացառապես ապացույցների վրա՝ համապատասխան լրագրողական բարձր չափանիշներին։ Դրա փոխարեն մենք ստացանք ստերի և իշխանությունների դեմ լուրջ մեղադրանքների հոսք»,- նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, իշխող կուսակցությունը հրապարակել է BBC-ից ստացված նամակը և մեդիա կորպորացիային ուղղված պատասխանը։ Դրանք անդրադառնում են ինչպես հանրահավաքների ցրմանը, այնպես էլ հակակառավարական բողոքի ցույցերի հետ կապված այլ հարցերի, այդ թվում՝ Գիորգի Բաչիաշվիլիի ձերբակալությանը և Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներին։

Վրացական ոստիկանության կողմից հանրահավաքները ցրելու համար բրոմբենզիլցիանիդի կամ «կամիտի» օգտագործման վերաբերյալ կուսակցությունը հայտարարել է. «Ներքին գործերի նախարարությանն ուղղված մեղադրանքները բողոքի ցույցերը ցրելու համար անհասկանալի քիմիական նյութեր օգտագործելու վերաբերյալ՝ առանց կոնկրետ ապացույցների, չափազանց անլուրջ են։ Նման անհեթեթ ենթադրություններ չպետք է առաջ քաշվեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի