Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով և փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդի էր տեղափոխում հիվանդանոց։ Հիվանդը մահացել է հիվանդանոցում։
Այս մասին հայտնել է Հանրապետական շտապօգնության ծառայությունը՝ նշելով, որ վթարի հանգամանքները պարզվում են։
Ծառայությունը հորդորել է վարորդներին ճանապարհը զիջել միացված փարոսիկներով և շչակով երթևեկող շտապօգնության մեքենաներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման մեքենա կարող է ինչ-որ մեկի կյանքի համար շտապել։

