Վրաստանի ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար, հնարավոր է, Առաջին համաշխարհայինի ժամանակների քիմիական զենք է օգտագործել. BBC-ի հետաքննությունը

Լուրեր

19.08.2026 | 11:57
Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում
19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
19.08.2026 | 11:31
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ․ փաստաբան
19.08.2026 | 11:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և դատախազի նկատմամբ
19.08.2026 | 11:20
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:17
Վերին Դվինում 18-ամյա աղջկա առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է
19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում, հստակ ասում եք՝ մեր արևմուտքը Թուրքիան է». Հասմիկ Հակոբյանը՝ Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանի ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ, որը հայտնի է նաև որպես կամիտ: BBC-ն այս եզրակացությանն է հանգել ցուցարարների, քիմիական զենքի փորձագետների, Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերի աղբյուրների և բժիշկների վկայություններն ուսումնասիրել ուց հետո:

Նյութը մշակվել է Անտանտի դաշնակից երկրների կողմից Արևմտյան ճակատում մարտական ​​գործողությունների համար, համարվում է, որ այն աստիճանաբար հանվել է շրջանառությունից 1930-ական թվականներից՝ երկարաժամկետ հետևանքների ռիսկի պատճառով։

Թբիլիսիում բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականի նոյեմբերի վերջին, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների կասեցման մասին։

Ցուցարարները բողոքել էին ջրցան մեքենաների կիրառումից հետո անսովոր ախտանիշներից՝ մաշկի վրա այրոցի զգացողություն, որը շարունակվել է՝ անկախ լվացվելու փորձերից, շնչառության դժվարացում, հազ և փսխում, որը տևում էր շաբաթներ շարունակ։ Մանկաբույժ Կոնստանտին Չախունաշվիլին, որն ինքն էլ մնացել է ջրցան մեքենայի տակ, հարցում է արել շուրջ 350 տուժածի և պարզել, որ գրեթե կեսը կողմնակի ազդեցություններ է ունեցել ավելի քան մեկ ամիս։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Լաշա Շերգելաշվիլին, որը պատասխանատու է եղել ստորաբաժանումների զինման համար, BBC-ին ասել է, որ ինքն այս նյութը փորձարկել է ջրցան մեքենաների համար դեռևս 2009 թվականին: Նրա խոսքով՝ ազդեցությունը շատ ավելի ուժեղ էր, քան սովորական արցունքաբեր գազինը, «հավանաբար՝ տասն անգամ ավելի ուժեղ», և այն չէր կարող լվացվել ո՛չ ջրով, ո՛չ էլ սոդայի լուծույթով: Շերգելաշվիլին պնդում է, որ ինքը խորհուրդ է տվել չօգտագործել քիմիական նյութը, բայց այն, այնուամենայնիվ, ավելացվել է ջրցան մեքենաների համար նախատեսված ջրին:

BBC-ն ստացել է 2019 թվականի դեկտեմբերին հատուկ նշանակության ուժերի գույքագրման ցանկը, որը պարունակում էր երկու անանուն քիմիական նյութ՝ UN1710 և UN3439 կոդերով: Պարզվել է, որ առաջինը տրիքլորէթիլեն է՝ լուծիչ, իսկ երկրորդը, ըստ վերլուծության, կարող էր լինել բրոմբենզիլցիանիդ: Քիմիական զենքի փորձագետ Քրիստոֆեր Հոլսթիգը հաստատել է, որ տուժածների ախտանիշները համապատասխանում են հենց այս նյութի ազդեցությանը, այլ ոչ թե սովորական արցունքաբեր գազի:

ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Ալիս Էդվարդսը հայտարարել է, որ նկարագրված ախտանիշներն «անցնում են ժամանակավոր և ընդունելի սահմաններից», և որ բոլոր դեպքերը պետք է հետաքննվեն, այդ թվում՝ որպես հնարավոր խոշտանգումներ։

Վրաստանի իշխանությունները հետաքննության եզրակացություններն անվանել են աբսուրդ և պնդել, որ ոստիկանությունն օրինականորեն է գործել «դաժան հանցագործների» դեմ:

Ավելի վաղ Վրաստանում քրեական գործ էր հարուցվել ութ ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ՝ նրանց մեղադրելով պետության դեմ հանցագործությունների մեջ։ Այդ գործիչներն  են՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «Աղմաշենեբելիի  ռազմավարություն» կուսակցության հիմնադիր Գիորգի Վաշաձեն, «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներ Նիկա Գվարամիան, Զուրաբ Ջափարիձեն և Էլենե Խոշտարիան, «Ախալի» կուսակցության հիմնադիր Նիկա Մելիան, ինչպես նաև «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի