Իրանը և Թուրքիան համաձայնության են եկել նոր երկաթուղու կառուցման հարցում

Լուրեր

04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ Համագումարը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը և Թուրքիան համաձայնության են եկել սկսել նոր համատեղ երկաթուղու կառուցումը, որը կծառայի որպես Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է Turkish Minuteը։

Նախատեսվող երթուղու երկարությունը, որն Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե Սորայա երկաթուղային տարանցիկ գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կկազմի մոտ 200 կիլոմետր (120 մղոն): Իրանական իշխանությունները հայտարարել են, որ այն կարժենա շուրջ 1,6 միլիարդ դոլար։ Կանխատեսվում է, որ շինարարությունը կավարտվի երեքից չորս տարի հետո։

Այս ամսվա սկզբին Իրանի տրանսպորտի նախարար Ֆարզանե Սադեղը հայտարարել էր, որ երկաթուղին կվերածի նախկինում Մետաքսի ճանապարհի հարավային հատվածը «երկաթուղային միջանցքի՝ Չինաստանի և Եվրոպայի միջև ցանցի շարունակականությունն ապահովելու համար»։ Այն նաև կապահովի «բոլոր տեսակի բեռների արագ և էժան փոխադրում՝ նվազագույն կանգառներով»։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին ասել է, որ «շեշտը դրվել է երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության վրա»։ Նաև ընդգծվել է երկաթուղային կապի կարևորությունը տարածաշրջանում, ակնկալվում է, որ այս գծի շինարարությունը կսկսվի հնարավորինս շուտ։

Հին Մետաքսի ճանապարհն առևտրային ուղիների լայն համակարգ էր, որը դարեր շարունակ կապում էր Արևելյան Ասիան Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ՝ հեշտացնելով ապրանքների, մշակույթի և գիտելիքի հոսքը մայրցամաքներով։

2013 թվականին Չինաստանը հայտարարել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, որը պաշտոնապես հայտնի է որպես «Նոր Մետաքսի ճանապարհ»։ Այն նպատակ ունի կառուցել ծովային, ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներ՝ համաշխարհային առևտուրը խթանելու համար։

Իրանը ձգտում է ընդլայնել ենթակառուցվածքները և առևտուրը հարևան երկրների հետ՝ տասնամյակներ շարունակ միջազգային պատժամիջոցներից տուժած տնտեսությունը վերակենդանացնելու ջանքերի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի