UFC-ի նախկին չեմպիոն․ Կարծում եմ՝ Տոպուրիան փախչում է Արման Ծառուկյանից

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

UFC-ի նախկին չեմպիոն Տի Ջեյ Դիլաշոուն կարծիք է հայտնել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի և դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հնարավոր մենամարտի մասին։

«Ես իրոք մտածում եմ, որ Իլյան փախչում է Արմանից։ Նաև կարծում եմ, որ Տոպուրիան UFC-ի ամենաբարձրակարգ մարտիկներից է այս պահին։ Բայց ես նաև կարծում եմ, որ Ծառուկյանը սպառնալիք է Իլյայի համար։ Արմանը շատ ուժեղ է։ Նրա բռնցքամարտը տեխնիկապես հագեցած է, իսկ ըմբշամարտը հիանալի է։ Դա ծանր մենամարտ կլինի Տոպուրիայի համար»,- JAXXON Podcast-ի եթերում ասել է ամերիկացի մարտիկը։

Ավելի վաղ Իլյա Տոպուրիան հայտարարել էր, որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով, իսկ UFC-ն թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ էր նշանակել ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ 28-ամյա Տոպուրիան 17 մենամարտում ունի նույնքան հաղթանակ։