Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 15 մլն դրամի հարկեր. պատճառված վնասը վերականգնվել է

Լուրեր

19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր։

«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 15 մլն 563 հզր 53 ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։