Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել
Քաղաքականություն
01.11.2018 | 21:16Թուրքիայի ոստիկանական ուժերը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա են հայտնաբերել. փոխանցում է ermenihaber-ը:
Ըստ Մարդինի ոստիկանության տվյալների` Սիրիայից անօրինական ճանապարհով Թուրքիա են տեղափոխել մոտ 250 կգ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվել են եղել օգտագործել տարբեր նահանգներում` 32 ահաբեկչական հարձակման ժամանակ: Ավտոմեքենայում գտնվող 5 անձ ձերբակալվել է:
Նշվում է, որ ձերբակալված անձինք Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ/PKK) անդամներ են:
Թուրք իրավապահները հետաքննություն են սկսել նրանց հնարավոր հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ: