ՀՀ-ում երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ՝ 3-ի փոխարեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
Բոլորը

Կսահմանվի պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը։ Բովանդակային առումով այն կլինի Կառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանւ ներկայացմամբ՝ օրենքի ընդունումից հետո արդեն ՀՀ օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի չորս նպաստ՝ նախկին երեքի փոխարեն։

«Առաջինը, բնականաբար, մայրության նպաստն է տրվում հղի կնոջը, ընդ որում՝ թե՛ աշխատող, թե՛ չաշխատող մայրերին։ Երկրորդը տրվում է երեխայի ծնվելուց, արդեն մյուս երեքը տրամադրվում են երեխայի ծնվելուց հետո՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, և այս չորրորդ տեսակը, որ կներմուծվի օրենքի ընդունմամբ, երրորդ և յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը»,- նշեց նա։

Բացի այդ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

«Մինչ այժմ ծննդյան միանվագ նպաստը տրվում էր՝ կախված կարգաթվից։ Առաջին, երկրորդ երեխաների համար այսօր էլ տրամադրվում է 300,000-ական դրամ, երրորդ և չորրորդ երեխաների դեպքում՝ 1-ական միլիոն դրամ, հինգ և ավելի երեխայի դեպքում՝ 1 միլիոն 500 հազար դրամ։ Սա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործող համակարգն է։ Օրենքի ընդունումից հետո, անկախ կարգաթվից, կտրամադրվի 500 հազարական դրամ։ Իսկ կարգաթվից կախված՝ արդեն կվճարվի բացառապես երրորդ և յուրաքանչյուր երեխայի կապակցությամբ տրվող պետական նպաստ»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրություն է կատարվել, պարզվել է, որ միջոցառումը դրական ազդեցություն է ունենում ժողովրդագրական իրավիճակի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան