Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը չի ​​օգնում պատերազմի ավարտին, բայց խաղաղության համաձայնագիր կնքելու «լավ հնարավորություն» կա. Թրամփ

Լուրեր

19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լավ հնարավորություն» կա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիր  կնքելու համար, գրում է Meduza-ն։

Նախագահական Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Ուկրաինան ունի «բարդ փոքր խնդիրներ»՝ կապված «կոռուպցիայի իրավիճակի հետ»։

«Նրանք կոռուպցիայի հետ կապված իրավիճակ ունեն, որը չի օգնում [պատերազմը դադարեցնելուն]: Բայց ես կարծում եմ, որ համաձայնագիր կնքելու լավ հնարավորություն կա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

ՌԲԿ Ուկրաինան, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ Ֆլորիդայի բանակցություններում չի հաջողվել վերջնականապես մշակել խաղաղության համաձայնագրի նախագիծը, բայց դա «քայլ առաջ» էր։

«Բանակցություններն այնքան կենտրոնացած չէին Ժնևում համաձայնեցված շրջանակի, որքան մնացած խնդրահարույց հարցերի վրա։ Այսինքն՝ մենք չենք ասում, որ հիմա կա 100% ըմբռնում վերջնական տեքստի հետ կապված, բայց սա ևս մեկ քայլ առաջ էր»,- ասել է աղբյուրը։

ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցություններ են անցկացրել նոյեմբերի 30-ին։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ բանակցությունները «շատ արդյունավետ և օգտակար» էին, բայց «դեռ շատ աշխատանք կա անելու»։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովն էլ հանդիպումն անվանել է «արդյունավետ և հաջողված»։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը դեկտեմբերի 1-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հավելենք, որ ավելի վաղ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում էր գրել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի