Ռուբիոն և Ումերովը Ֆլորիդայում Ուկրաինայի հարցով բանակցությունները «շատ արդյունավետ» են գնահատել

Լուրեր

22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ Ֆլորիդայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են նոյեմբերի 30-ի երեկոյան։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դրանք որակել է «շատ արդյունավետ», սակայն նշել, որ դեռ շատ աշխատանք կա անելու՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղության հասնելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ունեցանք ևս մեկ շատ արդյունավետ բանակցային նիստ՝ հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների և այս շաբաթվա իրադարձությունների վրա: Այնուամենայնիվ, դեռ շատ աշխատանք կա անելու»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է լինի «հավասարման մաս» կարգավորման վիճելի հարցերի լուծման գործում։ Ռուբիոն նաև հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը դեկտեմբերի 1-ին կմեկնի Մոսկվա։ Պետքարտուղարը լրագրողներին ասել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև հանդիպումը կենտրոնացած էր ոչ միայն պատերազմի ավարտի, այլև երկարաժամկետ անվտանգության հարցերի վրա։

«Մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային՝ ապահովել մշտական ​​անվտանգություն։ Ե, նույնքան կարևոր է, որ այնտեղ սկսվի  իրական բարգավաճման նոր դարաշրջան»,- ասել է նա։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար, երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը, իր հերթին, բանակցությունները որակել է «արդյունավետ և հաջողված»։

«Մեր նպատակը բարգավաճ, ուժեղ Ուկրաինան է։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար բոլոր կարևոր հարցերը։ Եվ Միացյալ Նահանգները շատ ուժեղ աջակցություն ցուցաբերեց», – ասել է նա։

Ումերովը, ինչպես Ռուբիոն, ասել է, որ Ֆլորիդայում հանդիպումը հիմնված էր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած բանակցությունների վրա։ Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զեկուցել է  Միացյալ Նահանգների հետ դիրքորոշումների մերձեցման մասին:

«Զգալի առաջընթաց է գրանցվել արժանապատիվ խաղաղության առաջխաղացման և մեր դիրքորոշումներնամերիկյան կողմի դիրքորոշումների հետ համաձայնեցնելու գործում»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նշել է, որ Կիևի հիմնական նպատակները, ինչպիսիք են անվտանգությունը, ինքնիշխանությունը և հուսալի խաղաղությունը, մնում են անփոփոխ, և դրանք կիսում է ամերիկյան կողմը:

CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրին, հաղորդում է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև Ֆլորիդայում բանակցությունները «կոշտ էին, բայց շատ կառուցողական»։ Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման «ամենազգայուն հարցերը»։ The Wall Street Journal-ն էլ հայտնել է, որ բանակցությունների թեմաներն են եղել տարածքային հարցերը և Ուկրաինայում ընտրությունների անցկացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի